Նախագծի կառավարող / Project Manager

Village Programs · Yerevan, Yerevan
Department Village Programs
Employment Type Contractor
Minimum Experience Mid-level

ՔՈ ԴԵՐԸ

Եթե սիրում ես աշխատել գյուղերում, ունես փորձառություն տնտեսական զարգացման ոլորտում, մոտիվացված ես և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) նոր “Say Cheese” նախագծի կառավարողի դերը հենց քեզ համար է։ Նախագիծը միտված է Լոռու մարզի համայնքներում կաթի և պանրի արժեշղթայի զարգացմանը։ Առավել մանրամասն․


ՔՈ ԹԻՄԸ

Նախագծի կառավարողի դերը ստանձնելով՝ դու միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի թիմին (Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում) և աշխատելու ես Գյուղական ծրագրերի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.


ԴՈՒ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՍ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ

  • Կառավարել ծրագիրն ամբողջությամբ՝ ներառյալ մշակումը, պլանավորումը, բյուջետավորումը, իրականացումը, մոնիթորինգն ու հաշվետվությունը
  • Մշակել իրականացման գործիքակազմ ու գործառնական մոդելներ 
  • Աշխատել ծրագրով նախատեսած առկա բիզնեսների զարգացման և նոր բիզնեսների ստեղծման ու ձևովորման վրա
  • Աշխատել ծրագրով նախատեսված թիրախ խմբերի հետ ծրագրի բոլոր փուլերում՝ կենդանիների խնամք, կաթի և կերի արտադրություն 
  • Ստեղծել և պահպանել գործընկերային հարաբերություններ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ համայնքների, շահառուների, միջազգային և տեղական գործընկերների, ներդրողների հետ
  • Ապահովել համապատասխան մշտադիտարկման ու գնահատման գործառույթներ


ԴՈՒ ՊԵՏՔ է ՈւՆԵՆԱՍ ՀԵՏԵՎՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ Ու ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ 

  • Տնտեսագիտության և/կամ բիզնես կառավարման և հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն
  • Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Ծրագրերի/նախագծերի կառավարման հմտություններ
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն ու տվյալների հետ աշխատանքի կարողություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում
  • Բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն
  • Գյուղական համայնքներում աշխատելու փորձ
  • Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակացով) ճկունություն և պատրաստակամություն


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։ 


ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող փորձ
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես
  • Մրցակցային աշխատավարձ
  • Մասնագիտական աճի հնարավորություններ
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը հունիսի 25-ի օրվա ավարտն է։ 

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։


--


YOUR ROLE

If you like working in the villages, have experience in economic development and are motivated and able to thrive in a fast-paced environment, then being COAF (Children of Armenia Fund) brand new “Say Cheese” project’s manager is a perfect role for you. The project aims at the development of a dairy value chain in the villages of Lori region. More specifically: 


YOUR TEAM 

You will be joining the COAF Village Programs team (with a service provision contract) and will work under the leadership of the village programs manager. We're expecting your best and require that:


YOU WILL PERFORM THE FOLLOWING FUNCTIONS 


  • Manage the project entirely, including design, planning, budgeting, implementation, reporting, monitoring & evaluation
  • Develop program implementation tools, mechanisms and operation models
  • Work with the project’s target existing businesses in the target communities and creation and development of new businesses
  • Work with the project’s target groups during all the phases of the program - feed and milk production, cattle breeding
  • Create and maintain cooperation with all the stakeholders, including the community, beneficiaries, international and local partners, investors 


YOU SHOULD HAVE THE FOLLOWING SKILLS & QUALIFICATIONS

  • Higher education in Economy and/or Business Administration/management
  • At least five years of professional experience
  • Excellent communication skills
  • Excellent analytical skills
  • Computer literacy
  • Excellent knowledge of spoken and written Armenian and English, knowledge of Russian is also desirable
  • Ability to work independently under stressful conditions & deadlines,
  • Work experience in rural communities
  • Experience in organizing trainings is encouraged,
  • Flexibility and willingness to make regular community visits (often overnight)


WE ARE

“Children of Armenia” Charitable Fund (COAF), a non-profit, non-governmental organization that employs community-led approaches aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, health, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 64 villages in Armavir, Aragatsotn, Lori, Gegharkunik, Shirak, and Tavush regions.

Since 2015, COAF has developed and started implementing a new vision – SMART Initiative. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies and the environment. COAF SMART is an exemplary model of development and will be replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.

Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.


WE OFFER

  • A life-changing experience
  • A job that you’d be passionate about
  • Competitive salary
  • Opportunity to grow
  • Positive and creative work environment


WE ARE WAITING FOR YOU 

Take your first step and apply: 

You have until June 25,  2021 (EOD).

The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline.

Thank You

Your application was submitted successfully.

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

  • Location
    Yerevan, Yerevan
  • Department
    Village Programs
  • Employment Type
    Contractor
  • Minimum Experience
    Mid-level