Ծրագրի համակարգող / Project Coordinator

SMART Business & Operations · Debet, Lori
Department SMART Business & Operations
Employment Type Contractor
Minimum Experience Mid-level

ՔՈ ԴԵՐԸ

Եթե սիրում ես աշխատել գյուղերում, ունես փորձառություն ծրագրերի իրականացման ոլորտում, մոտիվացված ես և պատրաստ աճելու արագ զարգացող միջավայրում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) նոր` «Լոռին` ձեր նոր ուղղությունը» նախագծի համակարգողի դերը հենց քեզ համար է։ Նախագիծը միտված է Լոռու մարզի Դեբեդի կիրճը մրցակցային զբոսաշրջային վայր դարձնելուն։


ՔՈ ԹԻՄԸ

Նախագծի համակարգողի դերը ստանձնելով՝ դու միանալու ես Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գոռծառնությունների թիմին (Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում) և աշխատելու ես անմիջապես Ծրագրի ղեկավարի հետ։ Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ


ԴՈՒ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՍ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ

  • Համակարգել ծրագրի ընթացքը, պահպանելով ժամկետները և տրամադրել տեղեկատվություն
  • Մշտական կապի մեջ լինել ծրագրի շահառուների, մատակարարների և այլ գործընկերների հետ, վերհանելով խնդիրները, պահանջները, ծրագրային նպատակները հստակեցնելու նպատակով 
  • Հանձնարարականների պլանավորում և վերջնաժամկետների ապահովում թիմի ներսում 
  • Հաշվետվությունների պատրաստում 
  • Ծրագրի շրջանակներում գնումների գործընթացի վերահսկում 
  • Ապահովել ծրագրի ընթացքի մշտադիտարկում և առաջացող խնդիրների կարգավորում 
  • Ծրագրի շրջանակներում ծախսերի և աշխատանքային ժամերի վերահսկողություն
  • Ծրագրի իրավաբանի հետ համագործակցելով, վերահսկել բոլոր պայմանագրերի, վճարման հանձնարարականների, ժամանակացույցերի և այլ փաստաթղթաշրջանառության համապատասխանությունը ծրագրի պահանջներին


ԴՈՒ ՊԵՏՔ Է ՈւՆԵՆԱՍ ՀԵՏԵՎՅԱԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ Ու ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ 

  • Տնտեսագիտության և/կամ բիզնես կառավարման և հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն
  • Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Աշխատանքային փորձ միջազգային ծրագրերում
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն ու տվյալների հետ աշխատանքի կարողություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում
  • Բանավոր և գրավոր հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը ցանկալի է)
  • Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն
  • Գյուղական համայնքներում աշխատելու փորձ
  • Պարբերաբար համայնքային այցելությունների (հաճախ նաև գիշերակացով) ճկունություն և պատրաստակամություն


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:


ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։ 


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող փորձ
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես
  • Մասնագիտական աճի հնարավորություններ
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը հունիսի 25-ի օրվա ավարտն է։ 


Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։


--


YOUR ROLE

If you like working in villages, have experience in project development,  are motivated and able to thrive in a fast-paced environment, then joining  COAF (Children of Armenia Fund) “Your next destination - Lori” project as a Project Coordinator is the perfect role for you. The project aims at making the Debed Canyon a competitive tourism destination. More specifically: 


YOUR TEAM

You will be joining the COAF SМАРТ Business and Operations team (with a service provision contract) and work under the leadership of the Project Manager. We're expecting your best and require that you accomplish the following functions:


YOU WILL PERFORM THE FOLLOWING FUNCTIONS 

  • Coordinate project activities, resources, equipment and information
  • Аssist with schedule the project 
  • Help manage the budgets
  • Oversee project procurement management
  • Monitor project progress and handle any issues that arise
  • Attend conferences and training as required to maintain proficiency
  • Use tools to monitor working hours, plans and expenditures, timesheets
  • Issue all appropriate legal paperwork (e.g. contracts and terms of agreement) - Create and maintain comprehensive project documentation, plans and reports, develop spreadsheets, diagrams and process maps to document needs
  • Ensure standards and requirements are met through Donor guides
  • Perform other related duties as assigned


YOU SHOULD HAVE THE FOLLOWING SKILLS & QUALIFICATIONS

  • Higher education in Economy and/or Business Administration/Management
  • At least five years of professional experience 
  • Work experience in international projects 
  • Excellent communication skills
  • Excellent analytical skills
  • Computer literacy
  • Excellent knowledge of spoken and written Armenian and English, knowledge of Russian is also desirable
  • Ability to work independently under stressful conditions & tight deadlines
  • Work experience in rural communities
  • Experience in organizing trainings is encouraged
  • Flexibility and willingness to make regular community visits (often overnight)


WE ARE

“Children of Armenia” Charitable Fund (COAF), a non-profit, non-governmental organization that employs community-led approaches aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, health, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 64 villages in Armavir, Aragatsotn, Lori, Gegharkunik, Shirak, and Tavush regions.

Since 2015, COAF has developed and started implementing a new vision – SMART Initiative. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies and the environment. COAF SMART is an exemplary model of development and will be replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.

Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.


WE OFFER

  • A life-changing experience
  • A job that you’d be passionate about
  • Opportunity to grow
  • Positive and creative work environment


WE ARE WAITING FOR YOU

Take your first step and apply: 

Deadline  June 25,  2021 (EOD).


The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline.

Thank You

Your application was submitted successfully.

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

  • Location
    Debet, Lori
  • Department
    SMART Business & Operations
  • Employment Type
    Contractor
  • Minimum Experience
    Mid-level