Հյուրանոցի ադմինիստրատոր / Hotel Administrator

SMART Business & Operations · Debet, Lori
Department SMART Business & Operations
Employment Type Full-Time
Minimum Experience Mid-level

ՔՈ ԴԵՐԸ

Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի(«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը  քեզ համար է։ Առավել մանրամասն


ՍՊԱՍԱՐԿՈՒՄ և ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ (50%)

  • Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
  • Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
  • Արձագանքել հարցումներին և տրամադրել հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն։
  • Ընդունել վճարումներ՝ խիստ հետևելով ընդունված ընթացակարգին։
  • Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
  • Սերտ համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ համոզվելով, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։

ՆՈՐՈԳՈՒՄ և ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ (35%)

  • Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։
  • Ծրագրում մուտքագրել և ելքագրել ստացված և սպառված ապրանքատեսակները։


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)

  • Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված ընդոնարանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։


ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների թիմին (Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում) և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Բիզնեսի գործառնությունների փոխ-ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։ 


ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.


ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)


  • Անգլերեն և ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց իմացության։
  • Համակարգչային գիտելիքների, հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին , քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն։


ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություններ)

  • Պատասխանատվության  զգացում և կազմակերպչական հմտություններ։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու կարողություն։
  • Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատելու, ժամկետների պահպանման կարողություն։


ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Սոցիալապես պատասխանատու:
  • Շարունակական կրթության գաղափարի կրող:
  • Պատասխանատու և հաշվետու:


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։


ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր, 
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022թ․-ի՝ հունիսի 27-ի օրվա ավարտն է։


ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքերօժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։


___


YOUR ROLE

If you like the hospitality industry and have experience in the field, then the position of Administrator at Concept Hotel By COAF (Children of Armenia Fund) is a perfect role for you. More specifically:


Maintenance and operations (50%)

  • Perform the check-in and check-out of the hotel guests.
  • Make the reservations and ensure an accurate data entry.
  • Respond to incoming inquiries and provide information about the hotel rooms, amenities, prices and other available services.  
  • Proceed with the payments strictly following the accepted terms and procedures. 
  • Maintain the hotel software by providing accurate data entry.
  • Closely cooperate with the housekeeping department and ensure the furniture set-up, amenities and cleanliness correspond to the accepted standards. 


Renovations and repairs (35%)

  • Provide the guests with all the necessary information for organizing their trip to the neighbouring sightseeing.
  • Provide the stock data entry into the software by registering the received and consumed products. 


Suggestions and upgrades (15%)

  • Come up with proposals aimed at increasing the efficiency of the front desk operations at the Concept Hotel.


YOUR TEAM 

By assuming the role of administrator at the Concept hotel you will join COAF SMART business and operations team (with a service provision contract) and will work under the direct supervision of the COAF SMART Business operations deputy manager. 


YOU

We're expecting your best and require that:


YOU KNOW (knowledge)

 

  • Armenian, English and Russian excellent. 
  • Computer literacy and have experience in working with hotel management.
  • Hotel administration techniques as you have higher education in the field.


YOU CAN (skills)

  • Sense of responsibility and organizational skills
  • Highly motivated and eager to obtain new knowledge and skills
  • Excellent communication skills, effective in solving conflicts
  • Work independently under stressful conditions, and meet deadlines.


YOU ARE (attitude)

  • Ready for professional development.
  • Ready to work within a team environment.
  • Socially responsible.
  • LIfe-long learner.
  • Responsible and accountable.


WE ARE

Children of Armenia Fund (COAF) is a non-profit, non-governmental organization that employs community-led approaches aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, health, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 64 villages in Armavir, Aragatsotn, Lori, Gegharkunik, Shirak, and Tavush regions.

Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and will be replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.


Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.


WE OFFER

  • A life-changing work experience
  • A job that you’d be passionate about
  • Competitive salary
  • A comprehensive health insurance package
  • 20 paid vacation days per year & additional paid flex hours
  • Career development opportunities
  • Free English classes per need
  • Performance-based bonus
  • Positive and creative work environment


WE ARE WAITING FOR YOU 

You have until June 27, 2022 (EOD) to apply.


The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline.


Thank You

Your application was submitted successfully.

  • Location
    Debet, Lori
  • Department
    SMART Business & Operations
  • Employment Type
    Full-Time
  • Minimum Experience
    Mid-level