Հաղորդակցության մասնագետ / Communications Specialist

Communications · Yerevan, Yerevan
Department Communications
Employment Type Full-Time
Minimum Experience Experienced

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց և եռանդուն, փորձառու մասնագետ ես, որ մշտապես կիրառում է նորարարություն հաղորդակցության ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) հաղորդակցության մասնագետի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ (60%)

  • Ներշնչող ու համոզիչ պատմությունների կերտում, որ բազմաթիվ մարդկանց կկապի մեր առաքելությանը։
  • coaf.org կայքի բովանդակության ստեղծում, թարմացում, խմբագրում ու կառուցվածքի սահմանում/փոփոխում։
  • Հիմնադրամի տարեկան զեկույցների կառուցվածքի ու բովանդակության մշակում։
  • Մարքեթինգային տարբեր արշավների, էլ․ նամակների, ամսագրերի, շաբաթական նորությունների, տարբեր նախագծերի, կայքերի էջերի համար բովանդակության ստեղծում։
  • Մամուլի հաղորդագրությունների (անգլերեն) պատրաստում, հայտարարությունների տարածում։
  • Գովազդային, թվային ու տպագիր տարբեր նյութերի, հոլովակների համար ենթագրերի, սկրիպտերի, ստեղծարար տեքստերի, հայտարարությունների պատրաստում։
  • Անգլերենով ազդեցիկ ու հետաքրքիր բլոգերի ստեղծում։


ՎԻԶՈՒԱԼ ԵՎ ԱՈՒԴԻԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ (25%)

  • Համագործակցելով լուսանկարչի, տեսանկարահանման օպերատորի և գրաֆիկական դիզայների հետ՝ նորարարական վիզուալների կոնցեպտի մշակում ու ստեղծում:
  • Մարքեթինգային հաղորդակցության տարբեր նյութերի (բրոշուրներ, թռուցիկներ, պաստառներ, զեկույցներ և այլն) կոնցեպտի և բովանդակության մշակում։
  • Փոդքասթերի պոտենցիալ հյուրերի նույնականացում, հարցազրույցի կազմակերպում, վարում, վերջնական արդյունքի հրապարակում։


ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)

  • Ներկայացնել առաջարկներ ու գաղափարներ՝ ուղղված Հիմնադրամի արտաքին հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը, ամսական ամսագրերի, էլ. նամակների ընթերցանության ցուցանիշի բարձրացմանը:


ՔՈ ԹԻՄԸ

Հաղորդակցության մասնագետի դերը ստանձնելով՝ միանալու ես Հաղորդակցության թիմին և աշխատելու ես Հաղորդակցության թիմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։


ԴՈՒ

Մենք ակնկալում ենք, որ․


ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Գրավոր ու բանավոր անգլերենին՝ որպես քո մայր լեզվի։
  • Հաղորդակցության, հանրային կապերի, մարքեթինգի կամ համապատասխան այլ մասնագիտության:
  • Մարքեթինգային և էլ. նամակների արշավների կազմակերպման և բովանդակության ստեղծման մոտեցումներին ու լավագույն փորձին:
  • Հայերենին և/կամ որևէ այլ լեզվի՝ որպես առավելություն։
  • WordPress-ով աշխատող կայքերի բովանդակության թարմացման մեխանիզմներին։
  • Մամլո հաղորդագրություններ գրելու կանոններին ու սկզբունքներին:
  • Խմբագրելու և մանրուքներին ուշադիր լինելու հմտություններին։


ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություններ)

  • Միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք ու աշխատել տարբեր նախագծերի վրա:
  • Օգտվել թվային մարքեթինգի հնարավորություններից ու կիրառել դրանք աշխատանքի արդյունավետության բարձրացման ու սահմանված նպատակներին հասնելու համար։
  • Օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաներ և Google Workspace:
  • Լինել ստանդարտներից դուրս ու ցուցաբերել ճկուն, նորարարական մոտեցումներ աշխատանքում։
  • Արագ կողմնորոշվել, սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, ժամկետները պահպանել։
  • Համագործակցել թիմի ներսում և այլ թիմերի հետ։
  • Աշխատել ընդհանուր աշխատանքային միջավայրում (Open Space)


ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Պատասխանատու և հոգատար։
  • Պատրաստ ճամփորդելու Հայաստանի գյուղերով:
  • Պատրաստ շարունակաբար սովորելու և զարգանալու:
  • Պատրաստ սթրեսային միջավայրում աշխատելու:


ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։


ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։


ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր, 
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։



ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022թ․-ի՝ օգոստոսի 13-ի օրվա ավարտն է։


ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքերօժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։


———

YOUR ROLE

If you are a passionate & self-determined professional who has an innovative approach to communication and are motivated to thrive in a fast-paced environment, then being a COAF (Children of Armenia Fund) Communications Specialist is a perfect role for you. Your duties will include:


Content creation (60%)

  • Creating a compelling and thoughtful copy to bring our mission to life for a variety of audiences and channels
  • Managing the content and structure of the coaf.org website
  • Being fully responsible for the Fund’s Annual Report structure and content
  • Writing and editing copy for marketing campaigns, emails, newsletters, projects, and web pages that inspire the reader
  • Writing press releases and preparing information for the media, creating announcements
  • Developing creative headlines, messages for digital and printing visuals/posters/banners, captions, scripts and subtitles for videos
  • Creating impactful blog articles in English


Visual and audio content creation (25%)

  • Creating high-quality and creative visuals by closely collaborating with the photographer, videographer, and graphic designer
  • Creating different marketing communication materials (brochures, booklets, banners, posters, newsletters, etc.)
  • Being fully responsible for the podcast creation process from A to Z
  • Repairs & renovates the used property (mobile and non-mobile) equipment due to everyday use and malfunction


Suggestions and upgrades (15%)

  • Come up with proposals aimed at increasing the efficiency of the external communication as well as monthly and weekly newsletters’ open rate


YOUR TEAM 

You will be joining the COAF Communications team and working under the leadership of the Communications Manager.


YOU

We're expecting your best and require that:


YOU KNOW (knowledge)

  • Written and oral English as your mother tongue
  • Best practices in Communications, PR, Marketing, and e-mail marketing
  • Armenian and/or any other language, which will be an advantage
  • The techniques of a WordPress website content management
  • The rules and principles of writing press releases
  • The techniques of copy editing


YOU CAN (skills)

  • Multitask and work on several projects in parallel
  • Use digital marketing techniques to achieve the goals
  • Use information technology & Google Workspace
  • Have a creative mindset and out of box thinking
  • Work independently under stressful conditions, and meet deadlines
  • Be a team player and be comfortable with working in a fast-paced, open office environment


YOU ARE (attitude)

  • Responsible and caring
  • Ready to travel to villages of Armenia
  • Ready for professional development
  • Ready to work within a team environment


WE ARE

Children of Armenia Fund (COAF) is a non-profit, non-governmental organization that employs community-led approaches aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, health, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 64 villages in Armavir, Aragatsotn, Lori, Gegharkunik, Shirak, and Tavush regions.

Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and will be replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.


Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.


WE OFFER

  • A life-changing work experience
  • A job that you’d be passionate about
  • Competitive salary
  • A comprehensive health insurance package
  • 20 paid vacation days per year & additional paid flex hours
  • Career development opportunities
  • Free English classes per need
  • Performance-based bonus
  • Positive and creative work environment


WE ARE WAITING FOR YOU 

You have until August 13, 2022 (EOD) to apply.


The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline.



Thank You

Your application was submitted successfully.

  • Location
    Yerevan, Yerevan
  • Department
    Communications
  • Employment Type
    Full-Time
  • Minimum Experience
    Experienced